211652_close_icon
views-count11671 դիտում article-date 17:34 17-05-2014

Ավտովթար Լոռու մարզում. բանկի կառավարիչն ավտոմեքենայով հայտնվել է ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 33-ամյա Արտյոմ Կարապետյանը իր կողմից վարած Վազ 21213 մակնիշի 619 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Ալավերդի ավտոճանապարհի Օձուն գյուղի վարչական տարաքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում՝ ծառերի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ավտոմեքենայում գտնվող նրա կինն ու 2 երեխաները բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Թումանյանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Փաստի առթիվ նույն բաժնի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Կարապետյանն աշխատում է «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի Ալավերդու մասնաճյուղում՝ որպես կառավարիչ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս բերվեց ձորից և քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր