1797 դիտում
18:12 16-05-2014
28-ամյա երիտասարդը 63֊ամյա տղամարդուն այնպես է հարվածել, որ քիչ է մնացել վերջինս մահանա
28-ամյա Արման Թահմազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում դիտավորությամբ 2 անգամ ուժգին հարվածել է 63֊ամյա Լյովա Պողոսյանի դեմքին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել և գլխով հարվածել գետնին՝ պատճառելով առողջությանը ծանր մարմնական վնասվածքներ՝ կյանքին վտանգ սպառնացող: Այս մասին [b]Shamshyan.com[/b]-ը տեղկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
802 դիտում
14:18 12-02-2025
Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․8 °C-ով, իսկ տեղումները նվազել են մոտ 8 %-ով
913 դիտում
13:53 12-02-2025
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու
784 դիտում
13:40 12-02-2025
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացը մեկնարկելու օրինագիծը