211652_close_icon
views-count1419 դիտում article-date 17:32 16-05-2014

«ՌԵՍՈ»-ն ներկայացնում է խոշոր հատուցումները. ՖՈՏՈՇԱՐՔ

«[url=http://www.reso.am/]ՌԵՍՈ[/url]» Ապահովագրական ՓԲԸ-ն ներկայացնում է 2014 թվականի առավել խոշոր հատուցումների նկարագրությունը. 1. Դեպքը տեղի է ունեցել 21.02.2014 թվականին: Toyota մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և բախվել ծառին: ԿԱՍԿՈ-ի շրջանակներում ավտոմեքենան ապահովագրված է եղել 8.000.000 ՀՀ դրամի չափով: Հաճախորդին տրամադրվել է 5.652.000 ՀՀ դրամ ապահովագրական հատուցում: 2. Դեպքը տեղի է ունեցել 12.02.2014 թվականին: Volkswagen մակնիշի ավտոմեքենան ճանապարհի ծածկույթի և մերկասառույցի պատճառով կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել քարին: Volkswagen-ը ԿԱՍԿՈ-ով ապահովագրված է եղել 2.800.000 ՀՀ դրամի չափով: Հաճախորդին տրամադրվել է 1.797.600 ՀՀ դրամ ապահովագրական հատուցում: 3. Շղթայական վթարը տեղի է ունեցել 01.04.2014 թվականին: Hummer մակնիշի մեքենան, ընկնելով սահքի մեջ, բախվել է կայանված Ford մակնիշի ավտոմեքենային, այնուհետև Volkswagen-ին, ինչի հետևանքով էլ վերջինս առաջ է շարժվել և բախվել կայանված Daewoo մակնիշի մեքենային, որն էլ իր հերթին բախվել է կայանված Mercedes մեքենային: Hummer ավտոմեքենան «ՌԵՍՈ»-ում ապահովագրված է եղել 10.800.000 ՀՀ դրամի չափով: Միայն Կասկո-ի շրջանակներում հաճախորդին տրամադրվել է 5.432.697 ՀՀ դրամ ապահովագրական հատուցում: 4. Դեպքը տեղի է ունեցել 19.04.2014 թվականին: Mercedes մակնիշի ավտոմեքենան, չհասցնելով արգելակել, բախվել է Gaz մակնիշի մեքենայի հետնամասին: ԿԱՍԿՈ-ի շրջանակներում Mercedes ավտոմեքենան «ՌԵՍՈ»-ում ապահովագրված է եղել 8.200.000 ՀՀ դրամի չափով: Պատճառված վնասները վերականգնելու համար հաճախորդին տրամադրվել է 3.414.000 ՀՀ դրամ ապահովագրական հատուցում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր