211652_close_icon
views-count1074 դիտում article-date 18:43 05-05-2014

«ՌԵՍՈ»-ն` երեխաների աջակից. ֆոտոշարք

Մայիսի 4-ին Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու հարևանությամբ, տեղի ունեցավ բարեգործական ակցիա՝ վազք-մարաթոն «VISIT Armenia. ENJOY your run. HELP children. Run in Yerevan-2014» խորագրով, որի հովանավորների շարքում էր նաև «[url=http://www.reso.am/arm/169/news.more.html]ՌԵՍՈ[/url]» ապահովագրական ՓԲԸ-ն: Միջոցառման թիրախային նպատակն էր գրավել հասարակության ուշադրությունը դեպի հայ մանուկների առողջական խնդիրները և նպաստել հասարակության առողջ ապրելակերպին: Վազքուղու 5 կմ ընդհանուր երկարություն ունեցող մարաթոնին մասնակցում էին ինչպես մեր հայրենակիցներ, այնպես էլ հյուրեր արտասահմանից` անձինք, ովքեր ցանկանում էին իրենց ներդրումն ունենալ այս շնորհակալ գործում, չէ՞ որ անգամ փոքր օգնությունը կարող է մի կյանք փրկել: Վազքի մասնակիցներն հնարավորություն ունեցան գնելու միջոցառման համար պատրաստված «Run in Yerevan 2014» շապիկները, ինչպես նաև պարզապես կատարել նվիրատվություն, ինչի արդյունքում հավաքագրված գումարները «Հայ Մայրեր» բարեգործական կազմակերպության միջոցով ամբողջությամբ կուղղվեն ուղեղի կաթվածով հիվանդ երեխաների խնամքին և վերականգնողական բուժմանը: Արժևորենք այն, ինչ թանկ է մեզ համար...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր