2047 դիտում
10:56 16-05-2014
Երբ մթնոլորտում անելանելիության զգացում կա, գլուխ են բարձրացնում խելահեղ իդեաները. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ անելանելիության, փակուղու զգացում կա մթնոլորտում, գլուխ են բարձրացնում խելահեղ իդեաները, և միանգամայն լուրջ ու խելացի մարդիկ տրվում են ավանտյուրիզմին: Մի բավական խելացի ու կրթված երիտասարդ օրերս շատ լուրջ տոնով ինձ համոզում էր, որ մեզ ազգային գաղափարն է պակասում, իսկ դա կարող է լինել Ադրբեջան պետությունը երկրագնդի երեսից վերացնելը: Ասում էր, որ ինքը տեսություն է մշակել, թե ինչպես ենք մենք տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հրահրում Ադրբեջանում ապրող փոքրամասնություններին և ինչպես ենք երկպառակություն սերմանում մեր հարևան երկրում:
Մնացածն արդեն ժամանակի հարց է՝ պնդում էր զրուցակիցս: Մեկ ուրիշ խելացի մարդ օրերս ինձ բացատրում էր, որ պատերազմն անխուսափելի է, և մեր միակ փրկությունը կարող էր լինել միջուկային զենքի ստեղծումը, որը միանգամայն հնարավոր է Հայաստանում կազմակերպել, և ոչ միայն Ադրբեջանը, այլև աշխարհը ծնկի կգա մեր առաջ: Միայն այդ եղանակով է հնարավոր Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը, ինչը մենք չարեցինք մեր անհետևողականության, վախկոտության, ծուլության պատճառով՝ պնդում էր գաղափարի հեղինակը:
Մի ուրիշ խելացի մարդ վստահ է, որ մենք կարող ենք դառնալ հզոր արդյունաբերություն ունեցող երկիր. ընդամենը հարկավոր է հաշվել, թե ինչ, ինչքան և ինչպես է պետք արտադրել այս կամ այն տարածքում: Հարկավոր է արտադրողներին կապել միմյանց հետ, պարզել, թե ով ինչի կարիք ունի, ով ինչ կարող է գնել ու փոխանակել մյուսի հետ: Արձանագրենք, որ «Նյու վասյուկիները» և դրանց հետ հույսեր կապելը նոր երևույթ չեն. դեռ Իլֆն ու Պետրովն են դա բացահայտել: Չէ՞ որ Դիլիջանում ֆինանսական կենտրոն, Գյումրիում տեխնոպարկ, Ջերմուկում զբոսաշրջային կենտրոն ունենալու առաջարկներն արդեն հնչել են»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4132 դիտում
22:52 04-12-2015
Ռուսաստանի առաջնություն. Խելահեղ հանդիպում Կրասնոդարում՝ խելահեղ ավարտով. տեսանյութ
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»