1918 դիտում
09:51 16-05-2014
Հրեա առաջնորդը կասկածի ենթարկեց Հայոց ցեղասպանությունը․ Ազգ
«Ազգ» շաբաթաթերթը գրում է. «Մայիսի 11-ին, «Россия 24» հեռուստաընկերությունն ուղիղ եթերում հարցազրույց է անցկացրել Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորոդայի հետ, նվիրված Մայիսի 9-ի` Մեծ հաղթանակի օրվան: Հարցազրույցի ժամանակ ռուսաստանյան հեռուստաընկերության լրագրողուհի Տատյանա Ստոլյարովան հարց է ուղղել նաեւ այլ ժողովուրդների, մասնավորապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրեական համայնքի ղեկավարի տեսակետն իմանալու համար:
[b]Կան ժողովուրդներ, ոորոնք նույնպես ենթարկվել են հալածանքների եւ զանգվածային սպանությունների, այդ թվում հայերը, եւ նրանք պահանջում են, որ իրենց հետ կատարվածը եւս կոչվի ցեղասպանություն։ Դուք դա համարո՞ւմ եք անհրաժեշտ, կարեւոր եւ ճիշտ։[/b]
Հայերի դեպքում այլ է։ Թուրքերը նպատակ չունեին բնաջնջել բոլոր հայերին։ Դա տեղային պատմություն էր։ Հոլոքոսթ ես դա չէի անվանի։
[b]Իսկ ցեղասպանությո՞ւն։[/b]
Որպես բնակչության այս կամ այն մասի բնաջնջման ձեւ... ես ուշադիր կուսումնասիրեի։ Ես հաշվի կառնեի սպանվածների քանակը եւ պատճառը։ Այսինքն, եթե մարդկանց սպանում են միայն նրա համար, որ նրանք այլ մարդիկ են, որոնք չպետք է գոյություն ունենան այս երկրի վրա, դա ցեղասպանություն է, որը զանգվածային բնույթ ունենալու դեպքում կարելի է համեմատել Հոլոքոսթի հետ։ Եթե դրանք ինչ-որ տարածքային, ազգային, մշակութային պատերազմներ են, ապա դա, այնուամենայնիվ, ցեղասպանություն չէ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3485 դիտում
12:36 20-04-2017
Խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ. Սերժ Սարգսյան
3295 դիտում
12:32 18-04-2019
Իրաքի մուսուլմանների առաջնորդը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»