Հարազատները մեղադրում են բժիշկներին. ո՞րն է հիվանդի` hոգեբուժարանում մահանալու պատճառը. տեսանյութ
Էդգար Շաթիրյանին նախ տեղամասային բժիշկն է զննել, հետո` հերթապահ բժիշկ Արամ Հովսեփյանը: Հիվանդի զննությունն, ըստ սահմանված կարգի` բանավոր է կատարվել: Էդգարը հոգեբույժին պատմել է իր գանգատները:
Էդգարի հարազատները հրաժարվում են հարցազրույց տալ: Առողջապահության նախարարին ուղղված իրենց նամակում նրանք նշել էին, թե Էդգարը հոգեկան խնդիրներ չուներ, պարզապես հարբած գնացել էր նարկոդիսպանսեր, բայց, քանի որ այնտեղ նրանից գումար էին պահանջել` որոշել էր հոգեբուժարանում անվճար բուժվել: Հերթապահ բժիշկը պնդում է, որ հիվանդը սթափ է ներկայացել: Նրա խոսքով` հիվանդի մոտ արձանագրվել էր հոգեշարժական գրգռվածություն: Նման ինչպես հազարավոր այլ հիվանդների դեպքում «Տիզերցին» դեղամիջոց են ներարկում: Ընդորում, նույնիսկ հարբածությունը այս դեղամիջոցի համար հակացուցում չէ:
Դեղամիջոցի ներարկումից հետո Էդգարը քնել է: Իսկ երեկոյան 9-ին բուժքույրը հիվանդին հայտնաբերել է անգիտակից վիճակում: Վերակենդանացման միջոցառումները հիվանդին չեն օգնել: Դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքով` մահը վրա է հասել սուր կորոնար անբավարարվածության հետևանքով:
Հարազատները պնդում են, որ բժիշկները հեռախոսով տեսանկարել են հիվանդի մահվան պրոցեսը: Հոգեբուժարանի աշխատակիցները ոչ միայն հերքում են սա, այլև որակում հակատրամաբանական:
Էդգար Շաթիրյանի մահվան կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Առողջապահության նախարարի հրամանով ստեղծված առանձին հանձնաժողովն էլ ծառայողական քննություն է սկսել: Թե' դատաբժշկական փորձաքննության, և թե' ծառայողական քննության արդյունքները հայտնի կդառնան մեկ ամսվա ընթացքում:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27926]armnewstv.am [/url]