2571 դիտում
21:25 15-05-2014
Սեռական հեղափոխությունը բախում է դուռը
Հին Հռոմում երբ զոհվում էր ամուսինը, ապա կինը պետք է շատ արագ նոր ամուսին ընտրեր: Այդպես էին պահանջում Հին Հռոմի սոցիալական բարքերը՝ չամուսնացած կինը համարվում էր անբարոյականության և այլասերության աղբյուր:
Կաթոլիկ աշխարհում մինչև ուշ միջնադար արգելվում էր ամուսնալուծությունը: Իսկ կնոջը դավաճանելը համարվում էր հանցագործություն և խստորեն պատժվում: Մահմեդական աշխարհում ամուսինն իրավունք ուներ թողնել կնոջը միայն այն դեպքում, եթե կինը իրեն դավաճանել էր: Որոշ մահմեդական երկրներում այսօր էլ թույլատրվում է բազմակնությունը: Չինական Մոսո գյուղում մայրիշխանություն է, և ամուսնություն որպես այդպիսին չկա: Մոսո գյուղի կանայք ազատ են տղամարդ ընտրելու հարցում, ով գիշերն այցելում է կնոջը, իսկ լուսաբացին գնում իր տուն:
Անտառային և կիսավայրենի ժողովուրդների մոտ հստակ կանոնակարգվել է սեռական կյանքը: Այն հստակ կանոնակարգվել է նաև հնադարում՝ Հին Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում, Կարթագենում, Գալիայում: Հետագա միաստվածային կրոնական հասարակությունները նույնպես կանոնակարգել են սեռական և ընտանեկան հարաբերությունները:
Սակայն ամեն ինչ սկսեց փոխվել ուշ միջնադարում: Քրիստոնեական աշխարհում թույլատրվեց ամուսնալուծությունը: Ամուսինները կարող էին ամուսնալուծվել ցանկացած պատճառով: Գերմանացիները առաջինը սահմանեցին միայնակ մայր հասկացությունը: Համայնքը պարտավոր էր ամեն կերպ աջակցել միայնակ մորը: Միայնակ մայրերին տրվեցին սոցիալական մի շարք արտոնություններ:
Հասարակական հարաբերությունները լրջորեն ձևափոխվեցին քաղաքացիական հեղափոխություններից հետո: Մարդը լիարժեք ազատ էր կին ընտրելու, ամուսնանալու հարցում: Իսկ կոմունիստական հեղափոխություններից հետո կինը ազատություն ստացավ ամուսնանալու հարցում: Այսինքն մինչ այդ հստակ կանոնակարգվող հարաբերությունների հիմքում դրվեց մարդու ազատ ընտրությունը:
Ներկայում իրողությունն այն է, որ ընտության ազատության կողքին կա ավանդական մոտեցումներն ու պատկերացումները: Այսինքն՝ հասարակության մի մասն առաջնորդվում է ավանդական պատկերացումներով, իսկ մի մասը՝ ազատ ընտրությամբ: Ավանդական պատկերացումները գոյություն ունեն իներցիայով, այսպես ասած՝ ավանդույթի ուժով: Իսկ ընտրության ազատությունը սահմանված է օրենքներով: Արդյունքում մարդիկ ամուսնանում են եկեղեցու ավանդական ծեսերով, բայց ամուսնալուծվում են դատարաններով:
Տարեցտարի բնականորեն նվազում են ավանդապահները և ավելանում ազատ ընտրությամբ շարժվողները: Արժեքային քաոսն այս փոփոխությունն ավելի է սրում: Օրենսդիրներն ու հոգեբանները պետք է ուշադրություն դարձնեն այս փոփոխությանը և դրան համապատասխան փոփոխեն օրենքները, հասարակական արժեքները և բարոյական քարոզչությունը: Հակառակ դեպքում իրականության և օրենքների միջև խորացող անդունդը կհարթեն ակտիվ քաղաքացիները, այսինքն՝ կարող է տեղի ունենալ սեռական հեղափոխություն, ինչպես տեղի ունեցավ անցած դարի 60-ականներին:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
562 դիտում
18:56 28-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Մանիլայում ՀՀ տնտեսության վերաբերյալ զեկույց է ներկայացրել
559 դիտում
18:43 28-11-2024
Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձել են կանանց իրավունքների ոլորտում առկա խնդիրներին
1105 դիտում
18:22 28-11-2024
Աննայի գրպանում ման եկեք այն՝ ինչ պետք է․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ