Շատ խոշոր հարկատու բարեգործներ կնախանձեին այսօրվա երիտասարդ բարեգործներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` Մայիսի 15-ին Երևանի՝ «Մեգերյան կարպետ» ցուցասրահում կայացավ Ռուսաստանի Դաշնության և UNESCO-ի նկարիչների միության անդամ Աստղիկ Հակոբյանի «Իմ Հայաստանը» խորագրով նկարների բարեգործական ցուցահանդես-վաճառքի բացումը:
Նկարների վաճառքից ստացված ողջ հասույթը նվիրաբերվելու է «Բարի կամքդ» նախաձեռնության խմբի կողմից իրականացվող բարեգործություններին: «Բարի կամքդ» նախաձեռնող խումբը օգնում է հիվանդ և անապահով երեխաներին:
Ինչպես տեղեկացնում են կազմակերպիչները, բարեգործական ցուցահանդես-վաճառքը կշարունակվի մինչև մայիսի 17-ը ներառյալ:
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի