66623 դիտում
21:13 19-10-2023
Այո, ինձ շատ բարեգործներ են դիմել, որպեսզի Վանաձոր խոշորացված համայնքի միջոցով կարողանան իրենց օգնությունը հասցնել Արցախի մեր հայրենակիցներին․ Արկադի Փելեշյան
Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի բացառիկ հարցազրույցը SHAMSHYAN.com-ին։
Հարց - Պարոն Փելեշյան ի՞նչ միջոցառումներ են իրականացվում Արցախից վերադարձած և Վանաձորում վերաբնակեցված մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու համար։
Պատասխան - Վանաձորի քաղաքապետարանում բացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների սպասարկման գրասենյակ, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների հաշվառմամբ։ Հաշվառումները սկսվել են 2023 թ սեպտեմբերի 27 ից և ամեն ժամ նրանց թիվն աճում է։ Ներկա պահին հոկտեմբերի 18-ի դրությամբ արդեն կան հազարավոր գրանցվածներ։ Գրանցումից և հաշվառումից հետո Արցախցիները ուղղորդվում են Միասնական սոցիալական ծառայություն` խորքային կարիքների գնահատման համար։
Հարց - Արդյո՞ք Արցախից վերադարձած բնակիչները Վանաձորում ապահովված են աշխատանքով։
Պատասխան - Բնակիչներից շատ դիմումներ ենք ստացել, աշխատանքի ընդունվելու համար, որոնց մի մասն արդեն աշխատում են տարբեր հաստատություններում։
Հարց - Ինչպե՞ս են իրենց զգում Արցախից տեղահանված երեխաները վերջին իրադարձ ություններից հետո։
Պատասխան- Մանկապարտեզի տարիքի բոլոր երեխաները արդեն հաճախում են Վանաձորի տարբեր նախաուսումնական հաստատություններ, իսկ դպրոցական տարիքի երեխաները` Լոռու մարզպետարանի կողմից ուղղորդվել են Վանաձորի դպրոցներ և ապահովվել են գրենական պիտույքներով։
Հարց -Ի՞նչ այցելություններ են կատարվել մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու համար։
Պատասխան- Անձամբ ես այցելել եմ կենտրոնացված կացարան ՏՄԱԿ և աջակցման խնամքի կենտրոն, որտեղ չեն եղել ապրելու համար հարմարություններ։
Իմ և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ կատարվել են հատուկ աշխատանքներ, այդ կենտրոնը կարգի բերելու համար։Ժողովրդին տրամադրել ենք բարեկեցիկ կյանքով ապրելու համար բոլոր անհրաժեշտ իրերը։Մատակարարել ենք նաև սնունդ և հագուստ ոչ միայն կացարաններում և կենտրոններում այլ նաև առանձին բնակարաններում, իրենց տեղը գտած մեր հայրենակիցներին։
Հարց - Լուրեր են պտտվում, որ Ձեզ ճանաչելով շատ Վանաձորի բարեգործներ փորձել են Ձեր միջոցով օգնել Արցախցիներին, իսկ ի՞նչ օգնություն է ցուցաբերվել նրանց կողմից։
Պատասխան- Այո, ինձ շատ բարեգործներ են դիմել, որպեսզի Վանաձորի խոշորացված համայնքի միջոցով կարողանան իրենց օգնությունը հասցնել Արցախցիներին, իսկ մենք նրանց ենք փոխանցել Վանաձորում խիստ կարիքավոր ընտանիքների հասցեները, նրանց կողմից ևս ցուցաբերվել է մեծ օգնություն։
Հարց- Իսկ կա՞ն բողոքներ ժողովրդի կողմից։
Պատասխան- Բողոքների մասին ես անձամբ լուր չունեմ, բայց հորդորում եմ այդ բողոքավորներին, ոչ թե փնովել մեր աշխատանքը, այլ բոլոր հնարավոր տարբերակներով օգնել մեզ, գտնել այն ընտանիքներին, որոնք չեն դիմել վերոնշյալ գրասենյակ, սակայն ունեն օգնության կարիք։
Մեր դռները նրանց առջև միշտ բաց են և մենք խոստանում ենք ամեն ձևով օգնել նրանց։
Ամենօրյա կապի մեջ եմ նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ և միասին կարգավորում ենք բնակիչների խնդիրները։
SHAMSHYAN.com-ը հարցազրույց վերցրեց նաև Գուգարքի վարչական ղեկավար Հայկանուշ Սարգսյանից։
Հարց- Տիկին Սարգսյան ներկայացրեք, ի՞նչ աշխատանքներ եք կատարել։
Պատասխան- սեպտեմբերի 25-ից չափազանց ծանրաբեռնված աշխատանքներ ենք կատարում Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի և Լոռու մարզպետարանի հետ համատեղ։ Որպես վարչական ղեկավար իմ թիկունքին մշտապես զգում եմ Լոռու մարզպետի և Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի անմիջական աջակցությունը։
Պետական աջակցության 100 և 50 հազարավոր և կառավարության ֆինանսավորմամբ տրամադրվող սննդի օգնությունը խիստ անհրաժեշտ են այս դժվարին պահին, չնայած երբեմն տեխնիկական խնդիրներ են առաջանում`մեծ ծավալով աշխատանքը կազմակերպելիս։
Խնդրում եմ մեր Արցախցիներին համբերատար և ներողամիտ լինել, եթե ինչ որ մի բան ճիշտ ժամանակին չենք հասցրել։
Լրագրողը հարցեր ուղղեց նաև Շահումյանի վարչական ղեկավար Արարատ Աթոյանին։
Հարց-Պարոն Աթոյան, որպես Շահումյանի վարչական Ղեկավար, ի՞նչ աշխատանքներ եք կատարում։
Պատասխան- Ստեղծված իրավիճակի արտագաղթի առաջին իսկ օրից, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և Վանաձոր խոշորացված համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի Արկադի Փելեշյանի կողմից ստացել ենք հրահանգներ ամենօրյա ռեժիմով, աչալրջությամբ լծվել աշխատանքի` մեր հայրենակիցներին դիմավորելու և տեղավորելու աջակցության գործում։ Համայնքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հանձնարարվում է տնայց կատարել,գնահատել նրանց կարիքները, լսել խնդիրները և մաքսիմալ լուծումներ տալ բարձրացված խնդիրներին։

Նմանատիպ նյութեր
73837 դիտում
12:30 21-03-2022
Արկադի Փելեշյանը Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատա՞ր ....
29499 դիտում
13:27 31-12-2022
Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի Ամանորի շնորհավորանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»