211652_close_icon
views-count1127 դիտում article-date 20:22 15-05-2014

ՕԵԿ-ը որոշել է «Քաղաքական դպրոց» հիմնել

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղխորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող, ինչպես նաև կուսակցության կազմակերպական հարցեր: Քաղաքական խորհուրդը, ընդգծելով ներկա փուլում կուսակցության կազմակերպական և գաղափարաքարոզչական աշխատանքներն ակտիվացնելու, կուսակցության քաղաքական ակտիվի շարունակական վերապատրաստման, գիտելիքների և ունակությունների մակարդակի բարձրացման, կուսակցական կազմակերպությունների գործունեությունը կատարելագործելու անհրաժեշտությունը, որոշում է կայացրել «Օրինաց երկիր» կուսակցության «Քաղաքական դպրոց» հիմնելու մասին` կուսակցության գիտա-դասախոսական ներուժի և քաղաքական փորձառություն ունեցող գործիչների կարողությունների ներգրավմամբ: Քաղաքական խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել նաև կուսակցության կազմակերպական և գաղափարաքարոզչական գործունեության մասին ծրագիրը, ինչը հնարավորություն կընձեռի առաջիկայում ՕԵԿ քաղաքական օրակարգին համապատասխան, ըստ հստակ նախանշված ուղղությունների, վարել առավել նպատակաուղղված և թիրախավորված քաղաքականություն: Որոշում է կայացվել նաև «Օրինաց երկիր» պաշտոնաթերթի հրատարակումը վերսկսելու մասին: Քաղաքական խորհուրդը որոշել է ս.թ. մայիսի 19-ին գումարել «Օրինաց երկիր» կուսակցության հանրապետական վարչության նիստ:

Նմանատիպ նյութեր