Կալիֆոռնիայում հրդեհի հետևանքով հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները
ԱՄՆ Կալիֆոռնիայում անտառային հրդեհի հետևանքով շուրջ 30 հազար բնակիչներ լքել են իրենց տները։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Սան Դիեգոյում 10֊նյակ հա հողատարածք է ոչնչացվել։
Կարլսբադ քաղաքի իշխանությունները մի քանի հազար տներից և գրասենյակներից մարդկանց տարհանում են իրականացրել։ Քաղաքի էլեկտրասնուցումը խաթարված է։
Հրդեհների հետևանքով խաթարվել են նաև Քեմփ Փենդլթոնի ռազմական բազայի և Լեգոլենդ ժամանցի կենտրոնի աշխատանքները։