211652_close_icon
views-count1389 դիտում article-date 14:21 15-05-2014

Վիճաբանություն դիսպետչերական կետի մոտ

Մայիսի 14-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Սերյան Հ.-ին: Պարզվել է, որ նա ապրիլի 28-ին Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող դիսպետչերական կետի մոտ, վիճաբանության ժամանակ, ձեռքերով մի քանի անգամ հարվածել է 1975 թ. ծնված Հովհաննես Հ.-ին և պատճառել վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր