211652_close_icon
views-count1947 դիտում article-date 13:56 15-05-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 14-ից 15-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը, գողության 19 դեպքից` 12-ը, խարդախության` 9, խուլիգանության` 2, յուրացման և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր