211652_close_icon
views-count1197 դիտում article-date 13:18 15-05-2014

Վարդենիկցիների բողոքը կառավարության շենքի առջև. Aravot.am

Այս պահին կառավարության շենքի առջեւ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում, գրում է [url=http://www.aravot.am/2014/05/15/460569/]Aravot.am[/url]-ը: 17-ամյա տղաներ Աբրահամ Շահինյանի, Արկադիկ Պողոսյանի եւ Մեսրոպ Գրիգորյանի ծնողները, հարազատները, ընկերներն ու հարեւանները «Արժանապատվությունը խուլիգանություն չէ», «Ազատեք մեր դասընկերներին», «Ոչ թե բանտ, այլ բանակ», «Մի խեղեք մեր ապագա զինվորի ճակատագիրը» պաստառներով վարչապետից, դատախազից եւ արդարադատության նախարարից պահանջում են ձերբակալված տղաների նկատմամբ արդար դատ: Վարդենիկի ավագ դպրոցի տղաները ձերբակալվել են այն բանի համար, որ սեռական բնույթի հայհոյանք տվող ուսուցչի հետ վիճել են: Ամբողջական հոդվածը՝ [url=http://www.aravot.am/2014/05/15/460569/]այստեղ[/url]: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/14061/]հայտնել էր [b]SHAMSHYAN.com[/b]-ը[/url], մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վարդան Մելիքյանի, կայացավ Վարդենիկ կրթահամալիրում 2013 թվականի սեպտեմբերի 26-ին ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սևակ Բադալյանի և նույն կրթահամալիրի սաներ՝ Վարդենիկ գյուղի անչափահասներ բնակիչներ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանի, Արկադի Ռուբեկի Պողոսյանի, Աբրահամ Վանիկի Շահինյանի միջև տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Դատարանի նույն օրվա դատավճռով Մեսրոպ Գրիգորյանը, Արկադի Պողոսյանը և, Աբրահամ Շահինյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգքրի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ այսինքն՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար և դատապարտվեցին. Մեսրոպ Գրիգորյանը՝ 1 տարվա ազատազրկման, իսկ մյուս երկու անչափահասները՝ 6 ամսվա ազատազրկման: Վերջիններս կալանքի վերցվեցին հենց դատական նիստերի դահլիճից:

Նմանատիպ նյութեր