211652_close_icon
views-count7286 դիտում article-date 11:51 15-05-2014

ԱԺ պատգամավորը հանցագործության մասին հաղորդում է տալիս

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը վճռաբեկ դատարանում հաղթել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, «Արցախ» բանկի բաժնետեր, շվեjցարական «Ֆրանկ Մյուլեր» եւ AWI ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանին:Դատարանը բեկանել է Հրաչ Կապրիելյանի օգտին կայացված վճիռը: Այս մասին[b] SHAMSHYAN.com-[/b]ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը: Հիշեցնենք, որ շուրջ 10 տարի է, ինչ դատական գործընթացը ձգձգվում է: «Խոսքը «Իտարկո քոնստրաքշն» ընկերության 20 տոկոս բաժնեմասին է վերաբերում: Իրենք 2 ատյանում կրեցին, բայց վճռաբեկում այն բեկանվեց եւ հետ ուղարկվեց 1-ին ատյան: Բայց դա էլ է հաղթանակին հավասար վճիռ: Ավելին` ես այս պահին հանցագործության մասին հաղորդում եմ տալիս, որ Հրաչ Կապրելյանը հանցագործ է , քանի որ այս տարիների ընթացքում, բացի կեղծ ներդրումներ ցույց տալուց, հաշվետվություն չի ներկայացրել եւ մեր 20 տոկոս բաժնեմասից ոչ մի հատկացում չի արել: Կարծում էին՝ վճռաբեկում էլ կհաղթեին եւ այս ամենը կփոշիանար: Խոսքը բնականաբար միլիոնների մասին է», -ասաց Արագած Ախոյանը եւ ավելացրեց, որ դա շատ հարուստ հիմնարկ է։ Ավելի վաղ նա ասել էր, որ «Իտարկո քոնստրաքշն» ընկերությունը ստեղծելու գաղափարը իրենն է եղել: «Ոտքի եմ կանգնեցրել, կնիք հանել: Ներդրումն էլ երկկողմանի է եղել: Բայց Կապրիելյանը բիզնեսում իրեն հատուկ ձեռագիր ունի. բիզնեսը կայացնելուց հետո գործընկերներին վերացնում է: Այնպիսի պայման է ստեղծում, որպեսզի գործընկերը թողնի, գնա կամ հրաժարվի ունեցվածքից, ինչը փորձեցին անել ինձ հետ, բայց չի ստացվել»,-ասել էր Արագած Ախոյանը:

Նմանատիպ նյութեր