211652_close_icon
views-count1810 դիտում article-date 23:06 14-05-2014

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի Մանիսա նահանգում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որի հետևանքով Թուրքիայի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել: Հանրապետության Նախագահն անկեղծ վշտակցություն է հայտնել Նախագահ Գյուլին և Թուրքիայի ժողովրդին` սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում:

Նմանատիպ նյութեր