Հարսանիք մեկնելու պատրվակով ավտոմեքենաներ է վերցրել և վաճառել. տեսանյութ
Երևանի բնակիչ 36-ամյա Դավիթ Միրիմանյանը մեկ այլ երևանցուց վերցրել է նրա Toyota-ն, Արթիկ հարսանիքի մեկնելու նպատակով, սակայն Արթիկում նա մեքենան վաճառում է:
Նման մեկ այլ գործարք էլ կատարում է ավելի ուշ, այս անգամ Արթիկ հարսանիքի է մեկնում Mercedes մակնիշի ավտոմեքենայով ու կրկին վաճառում: Արթիկի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության պատրաստած տեսանյութում :