211652_close_icon
views-count1716 դիտում article-date 20:37 14-05-2014

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել նախորդ հանձնարարականների կատարման հաշվետվությունը: Այնուհետև հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ հատվածում գյուղատնտեսական տեխնիկայի և ընտանի կենդանիների համար նոր վերգետնյա երկու ուղեանցերի կառուցման տեխնիկական առաջադրանքը, ինչպես նաև կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս. Ա.» ընկերության հետ ստորագրված Փոխըմբռնման համաձայնագիրը: Ներկայացվել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային՝ Քաջարանից մինչև Ագարակ ձգվող մոտ 42 կմ երկարությամբ նոր բարձրակարգ ճանապարհահատվածի ծրագիրը, որն արժանացել է խորհրդի հավանությանը:

Նմանատիպ նյութեր