211652_close_icon
views-count1357 դիտում article-date 19:13 14-05-2014

Գրքի միջազգային փառատոն Թեհրանում

Ապրիլի 29-ից մայիսի 11-ը Թեհրանի «Մոսալլա» մզկիթի տարածքում անցկացվեց Թեհրանի 27-րդ Գրքի միջազգային փառատոնը, որին մասնակցում էին շուրջ երեք հազար գրահրատարակչական կազմակերպություններ Իրանից և արտասահմանից, իսկ ցուցահանդեսի առանձին մի հատված տրամադրված էր Թեհրանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցրությունների տաղավարներին: Փառատոնին ներկայացվեց նաև Իրանում Հայաստանի դեսպանության տաղավարը, որի աշխատանքները կազմակերպվել էին Թեհրանի «Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոն» կազմակերպության հետ համագործակցությամբ: Հայկական տաղավարում ներկայացված էր բազմաքանակ գրականություն, որը վերաբերում էր Հայ դատի, Արցախի, հայոց պատմության, արվեստի, ճարտարապետություն և մի շարք այլ թեմաների: Թեհրանի 27-րդ Գրքի միջազգային փառատոնին առանձին տաղավարով ներկայկացված էր նաև Իրան-Հայաստան բարեկամության միությունը, որը ցուցահանդեսի այցելուներին էր ներկայացնում պարսկալեզու հրատարակություններ՝ Հայաստանի, հայ ժողովրդի և հայկական մշակույթի մասին: Ցուցահանդեսի շրջանակներում Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը իրանական կողմի հրավերով հանդես եկավ «Հայ առևտրականների դերը Իրանի միջազգային առևտրում՝ 17-րդ դարի առաջին քառորդում» խորագրով դասախոսությամբ, որն անցկացվեց Պարսից ծոցի պատմությանը նվիրված սրահում:

Նմանատիպ նյութեր