Միանսյանի «Տոբոլ»-ը դուրս եկավ Ղազախստանի գավաթի 1/4 եզրափակիչ
Ղազախստանի գավաթի 1/8 եզրափակիչում «Տոբոլ»-ը 1:0 հաշվով պարտության է մատնել «Կիրան»-ին և դուրս է եկել 1/4 եզրափակիչ: Տանտերերը հաղթական գնդակը խփել են հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած լրացուցիչ վերջին րոպեին: Հիշեցնենք, որ «Տոբոլ»-ը գլխավորում է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: