«Փյունիկը» դուրս եկավ Հայաստանի Գավաթի եզրափակիչ
Հայաստանի գավաթի շրջանակում «Փյունիկն» այսօր սեփական հարկի տակ ընդունել էր «Միկային»: Կիսաեզրափակիչ պատասխան խաղում մեր թիմն առավելության հասավ հյուրերի նկատմամբ 2:0 հաշվով:
Երկու գոլերն էր գրանցվեցին ընդմիջումից հետո: Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո 53-րդ րոպեին հաշիվը բացեց Աղվան Պապիկյանը:
Ավելացված ժամանակում առավելությունը կրկնապատկեց Գագիկ Պողոսյանը՝ դաշտի կենտրոնից գնդակն ուղարկելով անպաշտպան դարպասը:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր մեր թիմի հաղթանակով (1:0):
[b]«Փյունիկ»-«Միկա» 2:0 (0:0)[/b]
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Գոլերը՝ Աղվան Պապիկյան, 53, Գագիկ Պողոսյան, 90+1