Անտառային հրդեհներ` Կալիֆոռնիայում․ տարհանվել է 20 հազար տան բնակիչ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգոյում մայիսի 13֊ից անտառային հրդեհ է մոլեգնում, ինչի հետևանքով ավելի քան 20 հազար տների բնակիչներ են տարհանվել։ Հրդեհը, որի մակերեսն ավելի քան 280 հա է, բռնկվել է Ռանչո Բերնարդո քաղաքից ոչ հեռու։
Կրակը շատ արագ է տարածվում, որին նպաստում է չափազանց շոգ եղանակը, փոխանցում է ITAR-TASS-ը։ Հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն: