Անտառային հրդեհներ՝ Կալիֆոռնիայում․ ֆոտոշարք
Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի շրջանում չորեքշաբթի մոլեգնած անտառային հրդեհների հետևանքով ոչնչացվել է 30 տուն։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Շրջանի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել։ Այնտեղ միաժամանակ հրդեհի 4 օջախ է գրանցվել։ Կրակը ընդգրկել է ավելի քան 600 հա տարածք։
Տուժած շրջաններից բնակչության շտապ տարհանում է իրականացվում։ Սան Դիեգոյի շրջանի երկինքն ծխի մեջ է։ Ճանապարհներին լուրջ խցանումներ են կուտակվել։