Անտառային հրդեհներ՝ Կալիֆորնիայում․ տարհանվել է մի քանի հազար մարդ
Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը նահանգում գրանցված անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել։ Ինչպես հայտնել է KTLA հեռուստաալիքը, Կալիֆորնիայում ներկայումս 14 հրդեհ է մոլեգնում։ Հրդեհը մարել չի հաջողվում նահանգում գրանցված շոգի ու երաշտի պատճառով։
Կրակի մարման աշխատանքներում մասնակցում է մոտ 2 հազար հրշեջ, ընդգրկված է ավիացիան, այդ թվում՝ ռազմական։ Սակայն, ըստ Բրաունի տվյալների՝ հրդեհների մարման գործընթացում հավելյալ կներառվեն մյուս նահանգների ստորաբաժանումներ։
Կալիֆորնիայից արդեն տարհանվել է մի քանի հազար մարդ, այդ թվում՝ 4 քաղաքների բնակիչներ։ Փրկարարները հայտնել են, որ հրդեհի ընդհանուր մակերեսը ավելի քան 140 քառակուսի կմ է։