211652_close_icon
views-count1039 դիտում article-date 14:59 14-05-2014

Մայիսին արտերկրում իրականացվող մշակութային ծրագրերի գունապնակը

Հայաստանի պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան/՝ ս. թ. մայիսի 1-ին և 2-ին մասնակցել է Վրաստանում անցկացվող Թբիլիսյան միջազգային երգչախմբային փառատոնին՝ պատվավոր հյուրի կարգավիճակով. երգչախումբը հանդես է եկել մեկ համերգով և մասնակցել գալա համերգին: Համերգային ծրագրում ներառված էին Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Դավիթ Հալաջյանի, Շնիտկեյի, Բրամսի ստեղծագործություններից և Ռոբերտ Մլքեյանի մշակումները: Ս. թ. մայիսի 6-8-ը Հաագայում տեղի է ունեցել «Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարաններին» միջազգային կազմակերպութ­յան խորհրդի նիստը, որին մասնակցել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը՝ որպես կազմակերպության ղեկավար խորհրդի անդամ: Հավաքի շրջանակում Տիգրան Զարգարյանն արժանացել է «Էլեքթրոնիք փաբլիշինգ թրասթ ֆոր դիվելոփմենթ» հիմնադրամի 2013 թվականի դիպլոմի՝ գիտական հաղորդակցության բնագավառում բաց մատչելիության սկզբունքների տարածման և հանրահռչակման համար։ Ս. թ. մայիսի 21-24-ը Բուլղարիայում կկայանա Սլավոնական պոեզիայի միջազգային փառատոնը, որին Հայաստանից կմասնակցի բանաստեղծ և թարգմանիչ Գուրգեն Բարենցը (Գուրգեն Կարապետյան): Ավանդական դարձած այս խոշոր փառատոնի շրջանակում Գ. Բարենցը կմասնակցի բանաստեղծների մրցույթին, այնուհետև` կհանդիպի Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կներկայացնի Հայոց ցեղասպանությանը նվիրված բանաստեղծությունների շարքը: Ս. թ. մայիսի 25-29-ը «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Սիմոնյանը, Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում կմասնակցի «Կավակերտ ճարտարապետության ամրակայումը հնավայրերում նոր մեթոդները և հեռանկարները» թեմայով սեմինարին, կներկայացնի կազմակերպության կատարած պեղումները, ինչպես նաև կմշակվի համագործակցության ծրագրեր: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության ջանքերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` Արամ Խաչատրյանի 110-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ ս. թ. մայիսի 28-ին Լոնդոնում, Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի կունենա Ա. Խաչատրյանի անվան տրիոյի համերգը:

Նմանատիպ նյութեր