211652_close_icon
views-count1650 դիտում article-date 09:58 14-05-2014

Ավակովը ճիշտ է իր ժամանակում և քայլերում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ռուսական լրատվամիջոցներում հայտնվել էր Պետդումայի հանձնաժողովներից մեկի նախագահի նամակը՝ ուղղված Ամենայն հայոց կաթողիկոսին, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդին և Արա Աբրահամյանին: Պատգամավորը հիշյալ անձանց գեղարվեստական զեղումներով կոչ էր անում հրապարակավ հորդորել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին դադարեցնել Ուկրաինայի իշխանությունների Հակաահաբեկչական գործողությունը երկրի հարավում: Հաճելի է, եթե ռուսներն այնպիսի ուժ են տեսնում Արսեն Ավակովի մեջ, որ կարծում են, թե նրա կամքից է կախված Հակաահաբեկչական գործողության ճակատագիրը: Այդ դեպքում, հիմար նամակներ գրելու փոխարեն, թող հետևեն Ավակովի հորդորին և դադարեցնեն պրոռուս վարձկանների և հանցագործների ֆինանսավորումը, որոնք Ուկրաինայում պետական շինությունների վրա են հարձակվում, հրթիռային համակարգերով են մարտնչում, մարդկանց կենդանի վահանի են վերածում, առևանգում են, սպանում: Ավակովն ասում է, որ Ուկրաինայի պետության պատասխանը զինված ահաբեկիչներին լինելու է ոչնչացումը: ՆԳ նախարարն ուրիշ ի՞նչ պետք է ասեր կամ աներ: Ուղղակի ռուսները, չկարողանալով Ավակովին հաղթել ոչ տեղեկատվական պատերազմում, ոչ պարտիզանական, հիմա էլ անցել են ազգային պատկանելության խաղաքարտին: Ավակովն ասում է, որ ինքը հայ է՝ գրում են ռուսները: Այո, Ավակովը հայ է, ինչպես հայ էր Ռուսաստանի պատմության մեծագույն զինվորականը’ Ալեքսանդր Սուվորովը: Եթե նրա աճյունը հետմահու Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանատնից տարել և վերահուղարկավորել են, դրանից Սուվորովի ազգությունը չի փոխվել: Եվ եթե Սուվորովը, Բաղրամյանը կամ Խուդյակովը ճիշտ և մեծ էին իրենց ժամանակում, ապա Ավակովն էլ նույնքան ճիշտ է իր ժամանակում և քայլերում»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր