Սոցցանցերը քանդում են տաբուները. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Այլասերումը մեր շարքերում կսկսվի սափրվելուց», – իր ընկերներին զգուշացնում է Ստեպան Սունդուկովը` «3+2» ֆիլմի`իմ կարծիքով, բոլոր ժամանակների լավայգույն կինոկատակերգության հերոսը: Սունդուկովը գիտակցում է` երբ տղաները խախտեն չսափրվելու տաբուն, նրանք կխախտեն նաև մյուսները: Բոլոր տեսակի բռնապետությունների, ավտորիտար ռեժիմների, կամ նույնիսկ մաինգամայն նորմալ պետություններում սահամափակումների վերջը կդրվի սոցիալական ցանցերում:
Լա՞վ է դա, թե՞ վատ: Իմ տարիքի մարդիկ սովորաբար հակված են սոցցանցերի առիթով փնթփնթոցներին`այդ ի~նչ խայտառակություն է, որ մի պատասխանատվություն, ոչ մի բարոյական արգելք, և այլն և այլն: Իհարկե, այդ ամենը կա: Բայց կան նաև հսկայական առավելություններ, որոնցից ամեենակարևորն այն է, որ կառավարություններին գնալով ավելի ու ավելի դժվար կլինի որևէ բան թաքցնել քաղաքացիներից կամ որևէ բան փաթաթել նրանց վզին:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։