211652_close_icon
views-count4929 դիտում article-date 08:49 14-05-2014

Աղմկահարույց պատմություն՝ Երևանի դպրոցներից մեկում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս անգամ իրավիճակը թեժացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 91 դպրոցում, որտեղ աշակերտի ծնողը ուսուցիչների հետ վեճերից հետո, որոշել է տեղափոխել երեխային այլ դպրոց: Դպրոցի տնօրինությունն էլ իր հերթին է դժգոհում, թե հոգնել է ծնողի բողոքներից ու այդ քաշքշուկից: Ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնեց աշակերտի մայրը, մի քանի շաբաթ առաջ, 6-րդ դասարանի ռուսերենի ուսուցչուհին ոտքով հարվածել է իր երեխային. «Ռուսերենի ուսուցիչ տիկին Էդուարդովնան, երեխայի ոտքը մի քիչ իր նստատեղից այն կողմ է եղել, քացով հարվածել է ծնկից ներքև, թե՝ ոտքդ քաշի սեղանի մեջ»: Իսկ երբ Սարգիսը մի քանի օր առողջական խնդիրների պատճառով չէր հաճախում դպրոց, և առողջանալուց հետո հենց գնաց, դասարանի դասղեկ Նունե Լալայանը, բոլոր աշակերտների ներկայությամբ հայտարարեց. «Դու երես ունես, որ եկել ես»: Ապա դասընկերների ներկայությամբ բղավեց, թե սրան «շան տեղ չդնեք»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր