211652_close_icon

Վրաստանի կառավարության բարի կամքը գլխավոր հաղթաթուղթն է. Ֆրանսիայի նախագահ

views-count1537 դիտում article-date 18:56 13-05-2014
Վրաստանի կառավարության բարի կամքը գլխավոր հաղթաթուղթն է տնտեսության մոդերնիզացիայի համար, այս մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն հայտարարել է Վրաստան կատարած այցի շրջանակներում տեղի ունեցած Վրաց-Ֆրանսիական բիզնես ֆորումի ժամանակ: Նրա պարզաբանմամբ, նշվածից բացի Վրաստանում ևս մի քանի լավ պայմաններ է նկատել: «Վրաստանը լավ պայմաններ է ստեղծել ներդնողների համար: Առաջինը դա կայուն և երաշխավորված օրենսդիր դաշտն է, ինչը բոլոր ներդնողներն են ցանկանում ոչ միայն Վրաստանում: Հաջորդը նրա աշխարհագրական դիրքը: Երրորդը պայմանը՝ Վրաստանի կառավարության բարի կամքն է երկրի տտեսական բարելավման ուղղությամբ»,-հայտարարել է Օլանդը: Նա հայտնել է, որ շատ ֆրանսիացի ներդնողներ են հետաքրքրված Վրաստանով, և այդ հետաքրքրությունը աճում է:

Նմանատիպ նյութեր