Արմեն Մուրադյանը ելույթ է ունեցել հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ելույթ ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ կայացած հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովում։
Նախարարը ներկայացրեց Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվող ծրագրերը և առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարները։
Արմեն Մուրադյանը մասնավորապես նշեց.
«Հայ-Ֆրանսիական տնտեսական համաժողովի շրջանակներում կցանկանայի կրկին ընդգծել ֆրանսիական գործարար ու մասնագիտական միջավայրի համար Հայաստանի առողջապահական համակարգում հնարավոր հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ուղղությունները: Դրանք են` բժշկական ապահովագրություն, դեղերի և պատվաստանյութերի արտադրություն, բժշկական ախտորոշում և լաբորատոր գործ, բժշկական նորագույն տեխնոլոգիաներ, հեռաբժշկություն, էլեկտրոնային առողջապահություն, կադրերի մասնագիտական շարունակական զարգացման ծրագրեր և այլն: Այս օրերին Հայաստանի հեռաբժշկության ասոցիացիան աշխատում է ՅՈՒՄԱՖ /UMAF/ կազմակերպության հետ, նպատակ ունենալով Հայաստանում զարգացնել հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության նոր ծրագրեր»:
Ելույթի ամբողջական տեքստն` [url=http://moh.am/temp/eluytner/Forum_NEW%20VERSION.pdf]այստեղ[/url]