211652_close_icon

Ես այդ գործով չեմ զբաղվում, բայց գրողի համար սիրով կկազմակերպեմ. Սամվել Ալեքսանյանը՝ սգո ծառայությունների բիզնեսը իր ձեռքի տակ վերցնելու մասին

views-count9914 դիտում article-date 15:05 13-05-2014
Նախօրեին լուրեր տարածվեցին, թե Ազգային Ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն իր ձեռքի տակ է վերցրել սգո ծառայությունների ոլորտը և բիզնեսի այդ ճյուղն է մոնոպոլացրել: Սակայն [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը ասաց, որ նման բան չկա: Ավելին` նման մտադրություններ չի էլ ունեցել: «Ես այդ գործով չեմ զբաղվում, բայց դա գրողի համար մեծ հաճույքով մի հատ կկազմակերպեմ»,- նշեց ԱԺ պատգամավորը: Հարցին,թե ի՞նչը կկազմակերպի, Սամվել Ալեքսանյանը ասաց. «Գրողի թաղումը, ի՞նչը»:

Նմանատիպ նյութեր