211652_close_icon
views-count1075 դիտում article-date 14:19 13-05-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 12-ից 13-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 18-ը, խարդախության` 4, յուրացման և խուլիգանության` 1-ական, կաշառակերության և մաքսանենգության 2-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 8 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 3 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր