211652_close_icon
views-count4509 դիտում article-date 19:17 12-05-2014

Կոտայքի մարզում բախվել են Opel-ն ու ГАЗ 31-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Զովունի գյուղի բնակիչ, 28-ամյա Արսեն Հովսեփյանի վարած ГАЗ 31029 մակնիշի 27 UL 910 համարանիշի և Opel Astra մակնիշի 34 MZ 357 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդները և Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ Տրդատ Սողոմոնյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և վիրավորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր