BMW-ն ներկայացրել է 7-րդ սերիայի շքեղ և էլէգանտ Edition Exclusive նոր սեդանը
Եվրոպական շուկայի համար BMW-ն նախօրեին ներկայացրել է 7-րդ սերիայի շքեղ և էլէգանտ Edition Exclusive նոր սեդանը:
Այս ավտոմեքենայի գնորդները կարող են վայելել էլ ավելի շքեղ արտաքին տեքով և հարդարանքով մոդելը, որը տարբերվում է սերիական թողարկման մոդելներից անհատական դիզայնով:
Ըստ բավարական կոնցեռնի, էլեգանտ, շքեղ և հարմարավետ մեքենան վաճառքի կհանվի ասյ տարվա ամռանը:
BMW 7-Series Edition Exclusive –ը կարելի է տարբերել մյուս մոդելներից հատուկ գունային գամայով, 19 դյոււյմանոց անվասկավառակներով, բարձրորակ կաշեպատ սրահով, հատուկ էմբլեմներով:
Այս տարբերակի համար գործում է նաև BMW Individual փաթեթը, որը, մասնավորապես, ներառում է առաստաղի բացառիկ ձևավորումն ու թանկարժեք Merino կաշվից նստատեղերը:
Ներկայացնում ենք առաջին լուսանկարները: