Սպասվում է փոփոխական եղանակ
Մայիսի 12-14-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-16-ին կբարձրանա 4-5 աստիճանով:
[img]/ups/images/0815466001399873973987630.jpg[/img]
Երևանում մայիսի 12-14-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0507668001399874017908068.jpg[/img]