«Ռեալ»-ը դուրս մնաց չեմպիոնական մրցավազքից. «Ատլետիկո»-ն և «Բարսելոնա»-ն չեմպիոնին կպարզեն վերջին տուրում. տեսանյութ
Իսպանիայի առաջնության նախավերջին` 37-րդ տուրից հետո չեմպիոնական մրցավազքին հրաժեշտ տվեց Մադրիդի «Ռեալ»-ը, որը Վիգոյում 0:2 հաշվով պարտություն կրեց տեղի «Սելտա»-ից: Միավորների կորստից չխուսափեցին նաև «Ատլետիկո»-ն և «Բարսելոնա»-ն: Երկու ակումբները սինխրոն կերպով ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ: «Ատլետիկո»-ն Մադրիդում չկարողացավ հաղթել «Մալագա»-ին, իսկ «Բարսելոնա»-ն արտագնա խաղում չկարողացավ կոտրել «Էլչե»-ի դիմադրությունը:
37 տուրից հետո 89 միավորով առաջատարը հանդիսանում է «Ատլետիկո»-ն: Երկրորդ տեղը զբաղեցնող «Բարսելոնա»-ն իր ակտիվում ունի 86 միավոր: Վերջին 38-րդ տուրում «Բարսելոնա»-ն և «Ատլետիկո»-ն կհանդիպեն Կատալոնիայում և հենց այդ խաղից հետո պարզ կդառնա չեմպիոնի անունը:
[b]«Սելտա» - «Ռեալ»`2:0[/b]
Գոլեր` Կարլես 43', 64'
[b]«Էլչե» - «Բարսելոնա»`0:0[/b]
[b]«Ատլետիկո» - «Մալագա»`1:1[/b]
Գոլեր`Ալդերվեյլդ 74' – Գարիսա 66'