Դռագ-ռեյսինգի տարածաշրջանային առաջնություն. ինչպիսի՞ն է մեր թիմի շանսը. տեսանյութ
Կես օրից էլ քիչ ժամանակ է մնացել մեքենայի մարտկոցը կարգի բերելու համար: Արտաշեսը Վրաստան մեկնող 4 ավտոարշավորդներից մեկն է: Անցած տարի մեր տղաները հարևաններից նեղացած էին վերադարձել:
Վիճակահանությունն այնպես էր կազմակերպվել, որ երկու հայկական մեքենա իրար դեմ էին մրցում: Եռագույնն այս տարի Թբիլիսիի տարածաշրջանային դռագ-ռեյսինգի մրցումներում 4 մեքենայի վրա կլինի: Հայկական պատվիրակության մի մասն արդեն Վրաստանում է: Նախորդ տարվա տխուր փորձը բացառելու համար շուտ են մեկնել` վիճակահանության ու կազմակերպչական հարցերը կարգավորելու համար:
450 մետր երկարությամբ Ռուսթավելիի մրցուղի հայ արշավորդները դուրս կգան մայիսի 11-ին: Թբիլիսյան մրցումներից հետո ավտոաշխարհի հայ վարպետները կպատրաստվեն Հայաստանի առաջնությանը:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27657]armnewstv.am [/url]