Հակակարկտային կայանները կրակել են 14 հազար անգամ
Երեկ՝ մայիսի 10-ին ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 78 կայաններ ժամը 13.19-ից մինչև ժամը 19.45-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզում իրականացրել են ընդհանուր 14303 կրակոց:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարույթունից, կրակոցներն իրականացվել են նշված մարզի Տալվորիկ, Վանանդ, Նոր Կեսարիա, Շենավան, Գետաշեն, Բերքաշատ, Կողբավան, Արտամետ և Լոռու մարզի Լեյջան, Ագարակ, Վարդաբլուր, Գյուլագարակ, Դսեղ, Հագվի, Օձուն գյուղերում: