211652_close_icon
views-count3761 դիտում article-date 22:57 10-05-2014

Ինձ մենակ չթողնեք. Արամ MP3. տեսանյութ

«Եվրատեսիլ-2014»-ի մեր պատվիրակ Արամ MP3-ն տեսանյութով դիմել է իր բոլոր երկրպագուներկն, որում շնորհակալություն է հայտնում իրեն սատարելու համար և խնդրում է մենակ չթողնել: Հիշեցնենք, որ Արամ MP3-ն հանդես է գալու 7-րդ համարի ներքո: Մրցույթին կարող եք հետևել Հայաստանի Առաջին ալիքի ուղիղ եթերում: Հայաստանը քվեարկության արդյունքները կներկայացնի 15-րդը: Քվեարկության արդյունքները Հայաստանից կհայտարարի Աննա Ավանեսյանը: Եզրափակիչում ելույթ կունենան 26 կատարողներ՝ կիսաեզրափակիչներում անցած 20, մրցույթի հիմնադիրներ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի, ինչպես նաև Դանիանյի պատվիրակը՝ որպես հյուրընկալող երկիր: Մեր պատվիրակ Արամ MP3-ն իր Not Alone երգով հանդես է ունենալու 7-րդ համարի ներքո: Իսկ ելույթի հերթականությունը հետևյալն է. 1. Ուկրաինա 2. Բելառուս 3. Ադրբեջան 4. Իսլանդիա 5. Նորվեգիա 6. Ռումինիա, 7. Հայաստան, 8. Մոնտենեգրո, 9. Լեհաստան 10. Հունաստան 11. Ավստրիա 12. Գերմանիա 13. Շվեդիա 14. Ֆրանսիա 15. Ռուսաստան 16. Իտալիա 17. Սլովենիա 18. Ֆինլանդիա 19. Իսպանիա 20. Շվեյցարիա 21. Հունգարիա 22. Մալթա 23. Դանիա 24. Նիդեռլանդներ 25. Սան-Մարինո 26. Մեծ Բրիտանիա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր