211652_close_icon
views-count2552 դիտում article-date 21:48 10-05-2014

Ford-ը և Chrysler-ը 100 հազարավոր ավտոմեքենաներ են հետ կանչելու

Ամերիկյան Ford և Chrysler ավտոարտադրողները որոշում են կայացրել հարյուր հազարավոր ավտոմեքենաներ հետ կանչելու մասին,որոնց մեծ մասը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում: Պատճառն այն է, որ թողարկված ավտոմեքենաների ծրագրային ապահովման և մեխանիկական խնդիրներ են հայտնաբերվել: Ընկերությունների ներկայացուցիչների խոսքով՝ նրանք ցանկանում են ուղղել այդ դեֆեկտները, քանի դեռ մեծ վթարներ տեղի չեն ունեցել: Ford_ը հետ է կանչել 2013 և 2014 թվականների 692,500 SUV և C-MAX ամենագնացներ: Նշված ավտոմեքենաների անվտանգության բարձիկները կարող են անհրաժեշտության դեպքում նախատեսվածից ուշ բացվել: Բացի այդ, հետ կկանչվեն 692,700 մեքենաներ, որոնց դռները ճիշտ չեն փակվում: Chrysler-ը հետ է կանչելու Fiat Chrysler-ի 780,477 մինիվեններ:

Նմանատիպ նյութեր