Այսօր Արդար առևտրի միջազգային օրն է
Ամեն տարի մայիսի 2-րդ շաբաթ օրը ամբողջ աշխարհում նշվում է Արդար առևտրի միջազգային օրը (World Fair Trade Day), իսկ մայիս ամիսը համարվում է արդար առևտրի ամիս:
Այս օրը Արդար առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից ձեռնարկված միջոցառումներին մասնակցում են 70 երկրների շուրջ 350 արտադրող ընկերություններ: Անցկացվում են սեմինարներ, ցուցահանդեսներ, կոնֆերանսներ, որտեղ քարոզվում են արդար առևտրի սկզբունքները:
Միջոցառումները նպատակ են հետապնդում նաև ստրկային աշխատանքին հասարակության բացասական տրամադրվածության ձևավորմանը, ինչպես նաև ապրանքների՝ էկոլոգիապես մաքուր պայմաններին հասարակության ուշադրության գրավվմանը: