211652_close_icon
views-count6214 դիտում article-date 17:50 10-05-2014

Համաշխարհային առաջնորդների սիրուհիները. ֆոտոշարք

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում համաշխարհային առաջնորդների և հայտնի մարդկանց վրա մեծ ազդեցություն ունեցող կանանց, ովքեր մշտապես նրանց կողքին են, սակայն՝ հանրության աչքին առանձնապես չեն երևում: 1. Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և Կառլա Բրունին ծանոթացել են 2007 թ-ին, որից անմիջապես հետո Սարկոզին բաժանվել է կնոջից և ամիսներ անց ամուսնացել Կառլայի հետ: Իսկ 2011 թ-ի հոկտեմբերի 19-ին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Ջուլիան: 2. Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը և դերասանուհի Ժյուլի Հայեի սիրավեպի մասին հայտնի դարձավ այս տարվա փետրվարի 10-ին Closer ամսագրում հրապարակված լուսանկարներից հետո, որոնք փաստում էին նրանց սիրային կապը: Օլանդը չժխտես այն, իսկ Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիելվեյլեյրը ծանր ժամանակներ ապրեց՝ ընկնելով հիվանդանոց: Ամսագրին դատի տվեց Ժյուլի Հայեն՝ պահանջելով 50,000 եվրո փոխհատուցում: 3. Անն Պենժոն համարվում էր Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտտերանի՝ գրեթե պաշոտնական սիրուհին: Լրատվամիջոցները և հասարակությունը հանգիստ էին վերաբերվում այդ փաստին մինչև այն ժամանակ, երբ 1995 թ-ին, երբ իշխանության եկավ Ժակ Շիրակը, հայտնի դարձավ, որ Միտտերանը գաղտնի սենյակ է տրամադրել Պենժոյին նախագահական պալատում: 4. Գրասա Կամբինեն միակ կինն է աշխարհում, ումհաջողվել է լինել 2 տարբեր պետությունների առաջին տիկինը: 1975 թ-ին նա ամուսանցել է Մոզամբիկի նախագահ Սամոր Մաշելի հետ, իսկ 1996 թ-ին՝ ՀԱՀ-ի հանգուցյալ հանգուցյալ նախագահ նելոսն Մանդելայի: Մանդելան մեկ անգամ խոստովանել է, որ Գրասան երկար ժամանակ իր սիրուհին է եղել: 5.1993 թ-ին Բրիտանիայի վարչապետ Ջոն Մեյջորը և անհայտ դերասանուհի Քլեր Լատիմերը մի քանի հրատարակչությունների դեմ դատական հայց ներկայացրին: Վերջիններս գրել էին, որ վարչապետն ու Լատիմերը սիրային կապ ունեն: Դատը շահեցին, քանի որ ոչ մի ապացույց չկար նրանց սիրային կապի մասին: Ավելի ուշ պարզվեց, որ վարչապետն ունի սիրուհի, սակայն դա Մե Բրիտանիայի առողջապահության նախարար Էդվինա Քարրին էր: 6. Ավստրալիայի վարչապետ Բոբ Հոուքի և գրող Բլանշ Դապուլժեի սիրային կապը սկսվել է, երբ Դապուլժեն ծանոթացել է վարչապետի հետ՝ նրա կենսագրությունը գրելու նպատակով: Նրանց սիրայի կապի մասին գիտեր ողջ երկիրը: Զույգն ամուսնացավ, երբ Հոուքը հրաժարական տվեց իր պաշտոնին: 7. Իռլանդիայի նախկին վարչապետ Չարլզ Հոգին 27 տարի շարունակ սիրային կապ է ունեցել լրագրողուհի Թերրի Քինի հետ: Երկուսն էլ ընտանիք և երեխաներ ունեին, սակայն դա չէր խանգարում իրենց: Նրանք են փորձել հայտարարել բոլորին իրենց սիրավեպի մասին, սակայն չէին էլ թաքցնում: Հանրության շրջանում ձեռք բերած մեծ հարգանքի շնորհիվ ոչ ոք նրանց սիրավեպի մասին ոչ մի ակնարկ չի գրել: 8. Մերիլին Մոնրոն ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու հետ ծանոթացել է 1960 թ-ին, երբ հանգստանում էր Տախո լճի ափին: Գեղեցկուհուն ավելի շատ դուր էր գալիս ոչ թե Ջոնը, այլ նրա կրտսեր եղբայրը՝ Ռոբերտը: Ջոնի հետ սիրային հարաբերությունները սկսվեցին 1961 թ-ին, երբ նա արդեն դարձել էր ԱՄՆ-ի նախագահ: Փաստը շատ ամերիկացիների վրդովմունքն առաջ քաշեց: ԱՄՆ անվտանգության ուժերի կարծիքով՝ հարբեցող կնոջ հետ Քենեդու կապը կարող է լուրջ վնաս հասցնել պետության անվտանգությանը: 9. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սիրային կապ է ունեցել նախկին մամլո խոսնակ Ալանա Գալոևայի հետ: Չար լեզուներն ասում են, որ Ալանան հղիացել է Սաակաշվիլիի կնոջ հետ զուգահեռ: Իսկ երեխայի գոյությունը թաքցնելու համար Սաակաշվիլին փորձել է Ալանային կնության տալ նահանգապետ ՇիդՔարթլիի նահանգապետ Միխայիլ Կարելիին, սակայն Ալանան տեղափոխվել է լեռնային մի բնակավայր և այնտեղ բնակություն հաստատել: 9. ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախկին վարորդը պատմել է, որ Օբաման բազմաթիվ անգամներ է դավաճանել կնոջը՝ Միշելին: Նրա խոսքով՝ դեռ 2004 թ-ին, երբ Օբաման նախագահի թեկնածու էր, հանդիպում էր իր 29-ամյա մամլո խոսնակ Վերա Բեյքերի հետ: Վերջինս օգնում էր Օբամային իր նախընտրական քարոզարշավի համար գումար հայթայթել: Վարորդը նաև պապմել է, որ Բեյքերն ամեն ինչ արել՝ Օբամա ամուսիններին բաժանելու համար: Այժմ նա աշխատում է Մարտինիկե հեռուստաընկերությունում: 10. Մի անգամ WkiLeaks-ը գրել է, որ լիբիացի բռնակալ առաջնորդ Մուամմար Քադաֆիի և 38-ամյա Գալինա Կոլոնիցկայայի միջև սիրավեպ կա: Ասում են, որ Քադաֆին առանց Գալինայի չէր կարող ոչևէ ճանապարհորդության գնալ: Կոլոտնիցկայայի ընտանիքը ամեն կերպ հերքում էր այդ կապը՝ ասելով, թե Գալինան և Քադաֆին պարզապես լավ, ընկերական հարաբերությունների մեջ էին: 11. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին բուժող բժշկուհին՝ Իրինա Աբելսկայան, համարվում է Բելառուսի քաղաքական դաշտի ամենաազդեցիկ կանանցից մեկը: 2001 թ-ին նա դարձավ Բելառուսի նախագահի գործերով առընթեր կլինիկայի գլխավոր բժիշկը: Լուկաշենկոն նույնիսկ հրապարակավ վիրավորել է Իրինային, սակայն չինովնիկների շրջանում նրան համարում են այն քիչ կանանցից, ով ունակ է ազդել Լուկաշենկոյի որոշումների վրա: 2004 թ-ին Իրինան որդի ունեցավ, իսկ երեխային գրանցեցին Լուկաշենկոյի ազգանունով: 12. Ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային մամուլը շատ է գրում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ռուս մարմնամարզուհի, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաևան ունեն 2 ընդհանուր երեխա: Լուրեր են շրջանառվում նաև, որ Կաբաևան իր երեխաների հետ ապրում է Սոչիում գտնվող նախագահական պալատում: Մինչ օրս, սակայն նրանց կապի մասին ոչ մի ապացույց դեռ չկա: 13. Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին վերագրվում է միաժամանակ 2 սիրավեպ: Առաջինը՝ 25-ամյա լրագրող Ալյոնա Բերեզովսկայայի, իսկ երկրորդը՝ Ելենա Լուկաշը, ով նախկինում սովորական իրավաբան է աշխատել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր