211652_close_icon
views-count1646 դիտում article-date 22:59 09-05-2014

Իրական կռվի ու կռիվ-կինոյի տարբերություն` բժշկի աչքերով. տեսանյութ

Գեներալ Մանվել Գրիգորյանը իր ձեռքով է կծրքանշանը փակցրել ու հորդորել` որոշել տեղն ու դիրքը: Միքայել Բայաթյանի հագուստի վրա ազատ տեղ քիչ կա: Բայց գեներալի տվածն իր հարմար տեղը ամպայման կգտնի: Անգիր գիտի, թե որ մեդալը երբ է ստացել և ում ձեռքից: Բժիշկ Բայաթյանի աշխատանքային հագուստը, ոչ թե սպիտակ խալաթն է, այլ զինվորական համազգեստն ու մայորի ուսադիրը: Բժշկի մասնագիտությունն ընտրել է մոր հորդորով, բայց երբեք էլ չի թաքցրել սերը զինվորականության հանդեպ: Գուցե դա էր պատճառը, որ ուսանողական նստարանից առանց վայրկյան մտածելու ուղևորվեց ռազմաճակատ: Երկար ժամանակ չպահանջվեց, որ ապագա ստամատոլոգը հավաքեր իրերն ու ընտանիքից և հատկապես` մորից թաքուն պատերազմի դաշտ մեկներ: Ռազմաճակատում նոր միայն Միքայել Բայաթյանը պետք է հասկանար իրական կռվի ու կինոյի տարբերությունը: Ապագա բժիշկը որպես ստամատոլոգ անելիք չուներ ճակատում: Ընդհանուր բժշկության մասին տեսական գիտելիքները պետք էր օգտագործել պրակիտկայում: Այն էլ առաջին գծում: Մի կողմից բժիշկ էր, մեկ այլ կողմից էլ` համազգեստը հագավ որպես մարտնչող: Անգամ կատակում է` բժշկի մասնագիտությունը չի սիրում, ու շատ հաճախ ռազմաճակատում ընկերներին խնդրել է օգնել ու պատսպարել վիրավորներին, փոխարենը ինքը կկանգնի զենքը ձեռքին: Որոշեց ու արեց: Չէր էլ պատկերացնի, որ ինքն էլ օգնության կարիք կունենա: Ռազմաճակատում երկու ոտքից վիրավորված բուժակին օգնության ձեռք մեկնեց Արտավազդ Սահակյանը: Միքայել Բայաթյանն ընգծում է` եթե չլինեին Արտավազդ Բագրատիչի հրաշագործ ձեռքերը, նա այսօր երկու ոտիքց էլ զրկված կլիներ: Մի քանի բարդ վիրահատություններից հետո հաջողվել է պահել միայն մեկ ոտքը: Չնայած նախարար Սեյրան Օհանյանը միշտ նկատողություն է անում` պրոթեզ կրել: Պատերազմի հաղթական ավարտից հետո արդեն բուժվել է, շարունակել կրթությունը ու սպարապետ Վազգեն Սարգսյանի հրահանգով` ինտեգրվել զինվորական համակարգին: Միքայել Բայաթյանին արդեն 20 տարի այս կոստյումն է զարդարում: Ասում է, մարտի դաշտից երբեք չի փախել ու եթե հարկ լինի էլի կկռվի: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27610]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր