Ցանկանում եմ նմանվել Ռոնալդուին. Յանուզայ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ադնան Յանուզայը հայտարարել է, որ ձգտում է նմանվել «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
« Ես հաճախ եմ դիտում Ռոնալդուի խաղերը և ձգտում եմ նմանվել նրան: Նա շատ լավ ֆուտբոլիստ է: Ես պետք է քրտնաջան կերպով աշխատեմ մարզադահլիճում, ինչպես Ռոնալդուն էր ժամանակին աշխատում: «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու ժամանակ նա այդքան էլ ամուր չէր ֆիզիկապես, բայց մեկ տարի անց էականորեն ավելացրեց ուժը և սկսեց հրել մրցվակիցներին: Բնականաբար, մարզադահլիճում մարզվելուց հետո ուժեղ ես դառնում»,-ասել է Յանուզայը: