Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը «Հաղթանակի» զբոսայգում
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ներկայացուցիչների հետ այսօր՝ մայիսի 9-ին, այցելելեց «Հաղթանակի» զբոսայգի, որտեղ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:
Թեեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը միայն հանրահավաքներում է նախընտրում ելույթներ ունենալ, սակայն լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե իշխանությունները կկարողանա՞ն պահպանել ձեռք բերած հաղթանակն ու Հայաստանի անկախությունը, ինչին, ի պատասխան, Լևոն Տեր-Պետրոսյանը ընդամենը մեկ նախադասությամբ պատասխան տվեց. «Դո՛ւք պետք է կարողանաք պահպանել մեր անկախությունը»: