13099 դիտում
14:39 09-05-2014
Թուրքիայում օդանավի հայ ուղևորները թռիչքից րոպեներ առաջ վառելիքի արտահոսք են նկատել և կանխել հնարավոր աղետը. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ
[b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Թուրքիայում Ստամբուլ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում, որը պատկանում է Թուրքիայում գործող «Atlas Jet» ավիաընկերությանը և որի պատասխանատուն Հայաստանում հանդիսանում է «Բագրատ Տուր» ընկերությունը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նշված օդանավի ուղևորներն արդարացիորեն և զայրացած բարձրաձայնում էին, որ իրենց շնորհիվ է, որ կանխվել է վտանգը, երբ ուղևորները նստել են ինքնաթիռ: Թռիչքից րոպեներ առաջ նրանք նկատել են ինքնաթիռից վառելիքի արտահոսք և այդ մասին անմիջապես տեղեկացրել են օդաչուներին: Սակայն վերջիններս փորձել են համոզել ուղևորներին, թե ոչ մի վտանգ չկա և միայն ուղևորների բարձրացրած աղմուկից հետո օդանավի բոլոր ուղևորները շտապ տարհանվել են, այնոււհետ գործի են անցել օդանավակայանի ծառայության և հրշեջ ծառայության խմբերը, ինչից հետո Հայաստան մեկնող 150 ուղևորներին մեկ այլ օդանավով ուղարկել են Երևան:
Այս ընթացքում և՛ «Atlas Jet»-ը, և՛ «Բագրատ Տուր»-ը չեն բարեհաճել անգամ ներողություն խնդրել ուղևորներից, իսկ նման դեպքերում նրանք պարտավոր են փոխհատուցում տալ:
[b]SHAMSHYAN.com[/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ նշված միջադեպից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2180 դիտում
14:01 10-04-2015
Ստամբուլի օդանավակայանում թռիչքից վայրկյաններ առաջ պայթել է իրանական օդանավի շարժիչներից մեկը