Սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում մայիսի 9-13-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 9-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
[img]/ups/images/0218315001399616126806276.jpg[/img]
Երևանում մայիսի 9-10-ը հնարավոր է, 11-13-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
[img]/ups/images/059942900139961616573567.jpg[/img]