211652_close_icon
views-count1456 դիտում article-date 10:02 09-05-2014

ՕԵԿ-ն ընդդիմություն դառնալու ուղղությամբ սկսել է ակտիվ քայլեր անել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Օրինաց երկիրը» սկսել է ակտիվ քայլեր անել ընդդիմություն դառնալու ուղղությամբ. ոչ իշխանական 4 ուժերից առանձին ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել կուտակայինի մասին իր նոր օրենսդրական նախագիծը, որը նախատեսում է պարտադիր բաղադրիչն անպայման հանել օրենքից: Երեկ տեղի ունեցած քաղխորհրդի նիստում քննարկելով իր մոտեցումները, ՕԵԿ-ը որոշում է կայացրել նաև դիմել ոչ իշխանական քառյակին, ինչպես նաև ՀՀԿ-ին’ առաջարկելով միանալ իրենց օրենսդրական նախագծին, «հարստացնել օրենքի նախագիծը նոր առաջարկություններով»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր