211652_close_icon
views-count2602 դիտում article-date 22:04 08-05-2014

Ահազանգ գլխավոր դատախազին

Այսօր՝ մայիսի 8-ին, «Արթիկ» ՔԿՀ-ից ծայրահեղ ծանր վիճակով դատապարտյալների հիվանդանոց են տեղափոխել դատապարտյալ Արտակ Հակոբյանին: Դատապարտյալին ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքում և անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն: Սակայն ինչպես [b]SHAMSHYAN.com[/b]-ին փոխանցեց Ա. Հակոբյանի կինը ՝ Կարինե Հակոբյանը՝ ամուսնուն տեղափոխել են ЦБ և պահում են փակ տիպի ռեժիմում, բուժ օգնություն չեն ցուցաբերում: Դատապարտյալ Ա. Հակոբյանը գրավոր դիմում է ներկայացրել, որում մասնավորապես նշել է, որ ինքը ցանկանում է իր սեփական միջոցներով վիրահատվել քաղաքացիական հիվանդանոցում, սակայն դատապարտյալի հետ թշնամություն են անում և չեն տեղափոխում հիվանդանոց: Դատապարտյալը հայտարարել է, որ հրաժարվում է հացից և ջրից, գնալու է ծայրահեղ ինքնավնասումների: «Պատճառն այն է, որ կյանքիս հետ են խաղում չեն տեղափոխում քաղաքացիական հիվանդանոց»,-ամուսնու բողոքը մեզ փոխանցեց Կ. Հակոբյանը ավելացնելով, որ ամուսնուս բան պատահելու դեպքում պատասխանատու են ЦБ-ի աշխատակազմը և ՔԿ վարչությունը:

Նմանատիպ նյութեր